
Մեր հասցեն` Ք. Էջմիածին, Բաղրամյան 12: Հեռ. / 0231- 5-29-55/ , էլ. փոստի հասցե` vagharshapat1school@mail.ru, vagharshapat1@schools.am

Փետրվարի 13-ին դպրոցի բակում տեղի ունեցավ արարողություն նվիրված Տյարն ընդ առաջ տոնին: |
2012թ. նոյեմբերի 28-ին Վաղարշապատի N 1 հիմնական դպրոցի 4-րդ <<Ա>> դասարանում տեղի ունեցավ աշնանը նվիրված միջոցառում ՝<<Ոսկեծամիկ Աշուն>> խորագրով: Միջոցառմանը մասնակցեցին 4-րդ <<Ա>> դասարանի բոլոր աշակերտները արտասանելով և երգելով աշնանը նվիրված բանաստեղծություններ և երգեր: Միջոցառումը կազմակերպել էր դասվար՝ Մարգարիտա Միսակյանը:
|
ՄԵՐ ԴՊՐՈՑԸ ՄԻԱՑԵԼ Է DADARAN.AM ՄԻՋԴՊՐՈՑԱԿԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՑԱՆՑԻՆ:
|
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉ |
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ: |
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1: ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ: Վաղարշապատի N 1 հիմնական դպրոցը սեպտեմբերի 1-ին իր դռները բաց արեց աշակերտների առջև: Դպրոցի բակում տեղի ունեցավ Գիտելիքի օրվան նվիրված միջոցառում, որտեղ աշակերտներին իրենց ողջյունի խոսքն ասաց դպրոցի տնօրեն` Կարինե Հովակիմյանը, հնչեցին նաև Կաթողիկոսի , մարզպետի, քաղաքապետի և հանրապետական կուսակցության ուղերձները մեր սիրելի աշակերտներին և ուսուցիչներ
...
Կարդալ շարունակությունը.....
|
Հուլիսի 14-ին դպրոցի կոլեկտիվը մեկնեց Վրաստան` տեսնելու հիասքանչ Փարվանա լիճը և Վարդզիա կոչվող վայրը: Ինչպես նաև այցելեցինք Վահան Տերյանի տուն-թանգարան, որը մեծ տպավորություն թողեց բոլորի վրա:
|
Մայիսի 21-ին 2-րդ <<Ա>> դասարանում դասվար Մարգարիտ Միսակյանը անցկացրեց օրինակելի դաս` << Հայաստանն իմ հայրենիքն է>>թեմայով: Դասն անցկացվեց նոր մեթոդներով` մտագրոհ, խմբային աշխատանք, հինգ րոպեանոց շարադրություն: Աշակերտները պաստառի վրա փակցրեցին նախապես առանձնացված մարզերը, հաղորդեցին յուրաքանչյուրի մասին որոշակի տեղեկություն` ստանալով Հայաստանի Հանրապետության քարտեզը : 2-րդ << Ա >> դասարանի աշակերտները ճիշտ և համոզիչ ներկայացրին իրենց գիտելիքները և սերը դեպի հայրենիքը:
|
![]() ![]() Մայիսի 4 -ին << Վաղարշապատի Մ. Մաշտոցի Անվան N 1 Հիմական Դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ համադպրոցական միջոցառում նվիրված Քրիստոսի հարության տոնին, որը կրում էր <<Ես եմ Ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը>> խորագիրը: Միջոցառմանը ներկա էին ինչպես դպրոցի աշխատակազմը և աշակերտները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր, ծնողներ և եկեղեցու սպասավորներ: Միջոցառումն իսկապես հրաշալի էր կազմակերպված ... Կարդալ շարունակությունը..... |
Ապրիլի 28-ին Վաղարշապատի Մ.Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանդես նվիրված հայոց այբուբենին, որին մասնակցում էին 1 <<Ա>> դասարանի աշակերտները` դասվար Արմինե Պողոսյանի գլխավորությամբ: Թե ուսուցիչները, և թե
ծնողները հիացած էին երեխաների սահուն խոսքով և երաժշտական լսողությամբ: |