հինգշաբթի, 02.05.2024, 11:55
Բարի Գալուստ Հյուր | RSS

Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան N 1 Հիմնական Դպրոց ՊՈԱԿ


Մեսրոպ Մաշտոց
Կայքի մենյուն
Աշուն
Վիճակագրություն

Կայքում են ընդամենը.. 1
Հյուրեր 1
Օգտագործող 0
Մուտք

Դպրոցի Պատմությունը

Հին Վաղարշապատը եղել է Հայաստանի մշակութային կյանքի ամենանշանավոր կենտրոններից մեկը: Մշակութային կյանքի զարգացմանը մեծապես նպաստել է նրա կենտրոն լինելը /301թ. քրիստոնեության ընդունումից հետո/:
Վաղարշապատում են գտնվում 4-7րդ դդ. հայ և համաշխարհային ճարտարապետության լավագույն նմուշները: Վաղարշապատում դպրոց եղել է մինչև 5-րդ դարը, բայց այն եղել է ասորեն, հունարեն, պարսկերեն լեզուներով: Առաջին հայալեզու դպրոցը Վաղարշապատում ստեղծեց հայ ժողովրդի հանճարեղ զավակ Մեսրոպ Մաշտոցը 406թ. հայ գրերի ստեղծումից անմիջապես հետո և իր առաջին աշակերտին պատգամեց դպրոցներ բացել տարբեր գավառներում և որ իրենց սաներն էլ շարունակեն գործել նույն սկզբունքով: Միայն այդ միջոցով հայ ժողովուրդը կարող էր պայքարել իր գոյության համար:
Վաղարշապատի հայալեզու դպրոցը դիմացել է դաժան փորձություններին: Մինչև 1920թ. Վաղարշապատում գործել են մեկի փոխարեն երկու ծխական դպրոցներ, որոնք հիմնականում պահպանվել են բարեգործական միջոցներով: Դպրոցներն ունեցել են 1 - 5 -րդ դասարաններ, տղաների և աղջիկների համար առանձին- առանձին: 1918-1919թթ. սովի և գաղթի հետևանքով ժամանակավոր փակվում են այդ դպրոցները:
1920թ. սկզբին Վաղարշապատ է գալիս անվանի գրող Վրթանեզ Փափազյանը և հավաքագրելով նախկին ծխական դպրոցների սաներին հիմնադրում է միջնակարգ դպրոց` Գիմնաղիս: Դպրոցի շենքը եղել է մասնավոր անձ` Հարություն Բզնունու տանը, ներկայիս Մ. Մաշտոց փողոցի վրա, շենքը չի պահպանվել /հին հացի գործարանի մոտ/: Գիմնազիայի բացումից մի քանի ամիս հետո Վ. Փափազյանը Երևանում մահանում է կույրաղիքի վիրահատության ժամանակ: Գիմնազիայի բարձր դասարանցիները ոտքով Վաղարշապատից գնում են Երևան մասնակցելու Փափազյանի թաղմանը:
1874թ. բացված հոգևոր ճեմարանը 1917 -1920 թթ. փակվում է, իսկ 1920թ. վերսկսելով իր աշխատանքը , փոխադրվում է վանքի պարիսպների ներս կառուցված շենքերից մեկը, իսկ Վ. Փափազյանի ստեղծած դպրոցը տեղափոխվում է ճեմարանի նախկին շենքը և վերանվանվել է երկրորդ աստիճանի աշխատանքային դպրոց: Նրա առաջին տնօրենն է նշանակվում անվանի բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը,որոշ ժամանակ անց նա առաջ է քաշվում և նշանակվում Էջմիածնի գավառի ժողկրթբաժնի վարիչ, իսկ դպրոցի տնօրինութունը ժամանակավոր ստանձնում է հայոց լեզվի ուսուցիչ Սմբատ Կորյունը, վերջինիս փոխարինում է նշանավոր հայագետ լեզվաբան Երվանդ Տեր-Մինասյանը և շուրջ 10 տարի ղեկավարում է այն: 1926-1927թ.թ. երկրորդ աստիճանի դպրոցի բազայի վրա Վաղարշապատում բացվել են մանկավարժական և գյուղատնտեսական տեխնիկումները, վերջինս գործել է երեք տարի, իսկ մանկավարժականը մինչև 1959թ.: 1932 թ. երկրորդ աստիճանի դպրոցը ինն-ից վերածվում է տասնամյայի: Դպրոցում դասավանդել են բարձրագույն կրթությամբ մասնագետներ և ստացել են աշխատավարձ 25% հավելում; Հետագայում Էջմիածնի մյուս միջնակարգ դպրոցները ճյուղավորվել են թիվ 1 տասնամյա դպրոցից: 1969թ. դպրոցի շենքը / նախկին ճեմարանի շենքը / վեր է ածվում պատկերասրահի, իսկ դպրոցը տեղափոխվում է Բաղրամյան փողոցի վրա կառուցված երկհարկանի, երեք կորպուսից բաղկացած շենք:
Ներկայումս դպրոցը գտնվում է Բաղրամյան փողոցում և կրում է Մեծն Մաշտոցի անունը: 
Մեսրոպ Մաշտոց
Օրացույց
«  մայիս 2024  »
երկերքչրքհնգուրբշբթկրկ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Պատգամ
Փնտրել

Copyright vagharshapat1.do.am © 2024