հինգշաբթի, 02.05.2024, 14:06
Բարի Գալուստ Հյուր | RSS

Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան N 1 Հիմնական Դպրոց ՊՈԱԿ


Մեսրոպ Մաշտոց
Կայքի մենյուն
Աշուն
Վիճակագրություն

Կայքում են ընդամենը.. 1
Հյուրեր 1
Օգտագործող 0
Մուտք

Մեր Քաղաքը

Էջմիածին



Էջմիածին քաղաքը նախասկզբնական շրջանում հայտնի է եղել տարբեր անուններով: Շատ վաղ անցյալում, դեռ մեր թվականությունից առաջ, ըստ մեր պատմահայր Մովսես Խորենացու, կոչվել է Արտեմիդ քաղաք։ Քաղաքը այդպես է կոչվել ի պատիվ Արտեմիդ դիցուհու։ Ապա Ավան Վարդգեսի կամ Վարդգեսավան, իսկ երբ Վաղարշ թագավորը այն պարսպապատեց, ապա կոչվեց Վաղարշապատ, վերջապես մեր թվականության 5-րդ դարում որոշ ժամանակ հայտնի էր Նոր քաղաք անվան տակ, բայց այն տարածում չգտավ և ավելի ընդունելի եղավ Վաղարշապատ անվանումը։ Իսկ երբ 303 թվականին կառուցվեց Մայր տաճարը, դրանից հետո Վաղարշապատ անվան զուգընթաց գործածական դարձավ նաև Էջմիածին անունը։
Վաղարշապատը եղել է ոչ միայն Հայաստանի հինավուրց աթոռանիստ քաղաքը, այլև արքունի ձմեռանոցը, ինչպես նաև քրիսիտոնեության օրրանը։
Վաղարշապատի անվան հետ է կապված նաև Գրիգոր Լուսավորչի անունը, որի հորդորանքով էլ Տրդատ թագավորը կառուցում է քրիստոնեական հնագույն արվեստի կոթողներից մեկը՝ Էջմիածնի Մայր տաճարը։ Այն էլ 303 թվականին, որը և հանդիսանում է հայ ճարտարապետության հնագույն կոթողներից մեկը, և քրիստոնեական ամենահին տաճարը՝ Եվրոպայում։
Մայր տաճարի կառուցման, տեղի ընտրության մասին մեզ է հասել հետևյալ ավանդությունը։ Գրիգոր Լուսավորիչը, երբ ելնում է Խոր Վիրապից և քրիստոնեություն տարածում Հայաստանում, ապա տեսնում է նշանավոր տեսիլք. Քրիստոսը՝ Աստծու Միածին որդին, ոսկե մուրճը ձեռքին իջնում է երկնքից և ցույց տալիս տաճարի կառուցման տեղը։ Մուրճով խփում է այնտեղ, որտեղ գտնվում էր Սանդարամետի գետնափոր մեհյանը։
Այդ տեսիլքի ժամանակը համարվում է 302 թվականը: Տոնը նշվում է 35 օրվա շարժականությամբ՝ մայիսից-հունիս ընկած ժամանակվա օրերից մեկում (սկսած մայիսի 24-ից մինչև հունիսի 27-ը ընկած օրերից մեկում)։ Հայ եկեղեցին նվիրագործել է այդ օրը և համարում է որպես Էջմիածնի տոն («Տոն կաթուղիկե Էջմիածնի»)։
Ս. Գրիգոր Լուսավորիչը իր երազը պատմում է Տրդատ թագավորին և հաղորդում, որ այդտեղ, ուր տեսիլքով իջել է Միածինը, տաճարը կառուցվի։ Ի դեպ, Տրդատը նոր էր վերադարձել Բագրևանդից, ուր նա մկրտվել էր։ Թագավորը հավանություն է տալիս այդ գաղափարին։ Պատմում են, որ Աշխեն թագուհին ու թագավորի քույրը՝ Խոսրովադուխտը, նույնպես ոգեշնչված այդ գաղափարով, անմիջական մասնակցություն են ունենում այդ գործին։
Այսպիսով 303 թվականին կառուցվում է Մայր տաճարը և ի հավերժացումն ս. Գրիգոր Լուսավորչի տեսած երազի՝ կոչվում է էջ Միածին, այսինքն՝ Միածինի իջնելու տեղը։
Էջմիածնի տաճարը դարձավ հայկական հնագույն և ամենագլխավոր վանքի1 կորիզը, «Մայր եկեղեցյաց հայոց»։
Վաղարշապատ և Էջմիածին անունները սերտորեն կապվեցին հայ ժողովրդի պատմության հետ և եղան նրա անցյալի հիշողությունների և դեպքերի լուռ վկաներ։ Սովորաբար Էջմիածին անունը տրվել է վանքին, իսկ Վաղարշապատ կոչվել է քաղաքը։ Էջմիածին անունը ժամանակի ընթացքում դարձավ ոչ միայն հատուկ անուն Վաղարշապատում հիմնած վանքի համար, այլև այդ անունով կոչվեցին Հայաստանում և նրանից դուրս կառուցվող եկեղեցիները։Էջմիածնում կա 5 եկեղեցի որից մեկը Մայր աթոռ սուրբ Էջմիածինն է, որը Հայաստանի գլխավոր եկեղեցին է։ Էջմիածնի 5 եկեղեցիներն են Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ և Սուրբ Մարիամ Աստվածածին:








Հին Վաղարշապատ




Էջմիածնի եկեղեցիներ


Մեսրոպ Մաշտոց
Օրացույց
«  մայիս 2024  »
երկերքչրքհնգուրբշբթկրկ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Պատգամ
Փնտրել

Copyright vagharshapat1.do.am © 2024